Վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը

Վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը

Առողջապահության նախարարությունը հայտնում է.

«Առողջապահության նախարարության առաջարկով վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը:

Փոփոխությունների համաձայն` զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է`

1. հոգեկան խանգարումների տեսակներ
2. նյարդային համակարգի հիվանդություններ
3. վնասվածքների հետևանքներ
4. ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ
5. վիրաբուժական մի շարք հիվանություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող, 
6. ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ
7. զարգացման արատներ
8. վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ: