Մեր քուչա (սերիալ)
Մաս XVII կամ XXVII (ոնց կուզեք, կապ չունի)
Գեղեցիկ բակ։ Խնամված ծառեր, թփեր, փոքրիկ ջրով լի ավազաններ, որոնց արանքներով ոլորվում են խճածածկ արահետներ( մի խոսքով, ինչպես կասեր դասականը` մէ դրախտ)։
Սաղարթախիտ ծառերի տակ հավաքված են խմբեր` հունական իմաստասերների նմանակությամբ։ Բոլոր ծառերի վրա կան համարակալված ցուցանակներ, որտեղ գրված է` հանձնաժողով #1, #2 , #3.......։ Հանձնաժողովի գլխավոր իմաստունը, որը ղեկավարում է իմաստասեր խմբակը, սովորաբար, առաջարկում է օրվա թեման և իմաստունները սկսում են ուղեղային , նույնիսկ դժվարանում եմ ասել ` ինչը...
Չնայած այգին խստագույնս պաշտպանվում է անվտանգության աշխատողների կողմից և շրջապատված է ծանր, իրար զոդված մետաղներով, ճաղերով` մերթընդմերթ, տեղի իմաստունները այլ բակերից հրավիրում են որոշ հայտնի և ոչ այնքան անվանի փորձագետների, որպեսզի հնարավորություն ունենան ստանալ` բարձր մասնագիտական խորհրդատվություն։ Նրանցից ոչ բոլորն են ցանկալի, բայց ի՞նչ չես անի հանուն ճշմարտության ու իմաստասիրության
Հանձնաժողով #6. Ներկա է Ոչ ցանկալի իմաստասեր։
Պետք է շուտով սկսվի ուղեղային մրրիկը։ Այն ընդգրկում է այնքան հետաքրքիր թեմա, որ մոտիկ ծառերի տակից` վազելով մոտենում են տարբեր հանձնաժողովների այլ իմաստուններ, որոնք #6 ծառի մոտ վեր են ածվում` կուռ երգչախմբի։ Տրամադրվածությունը ռազմատենչ է։ Առջևից վազում է կոնտրտենորը և շնչակտուր երգում.- Մանթո եմ, ժամո եմ։
Միանում է տենորը.- Պռապուսկատ, աբռաշչատ։
Միանում է բարիտոնը.- Աբխադիտ, տինդիրիտ։
Երգչախմբի անկապ ձայնը (աչքի է ընկնում յուրօրինակ հումորով, որն անհասանելի է նույնիսկ անգլիացիների համար), աչքերը ճպճպացնելով.- Ապե, ապե։
Միանում է բասը.- Դիշիվիտ, դավադիտ։
Միանում է երգչախմբի մաչոն(տղամարդու խորանարդ) գոռալով.- Ռազբիրատ, օպուսկատ։
Ներկա է նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից կազմված հնչուն երգչախումբ, որը հիմնականում ֆոն է ապահովում։
Հանձնաժողովի նախագահ-իմաստունը(կին է) առաջարկում է օրվա թեման, որն է` տարբեր բակերի մեջ հավասարակշռության իմիտացիա ստեղծելու նպատակով, քննարկել և ընտրել չեզոք մի իմաստասերի։
Կանացի երգչախումբ(հին հունական հիմների հանդիսավոր ոճով)։
Սոլո.- Մենք կրողն ենք, մենք կրողն ենք մեր ժողովրդի բոլոր լավագույն հատկանիշների։
Կրկներգ(բոլորը միասին).- Մենք ժողովուրդն ենք, մենք հենց ժողովուրդն ենք։
Սոլո.- Ով թարս նայի ժողովրդին, աչքերը կհանենք, աչքերը կհանենք։
Կրկներգ (բոլորը միասին).-Մենք ժողովուրդն ենք, մենք հենց ժողովուրդն ենք։
Ոչ ցանկալի իմաստասերը, աչքերը շփոթված թարթում է և ցածր ձայնով դառնում նախագահ -իմաստունին.- Իհարկե, ունեի որոշակի պատկերացումներ, բայց ինչպես ժողովրդական իմաստությունը կասեր` լավ է մեկ անգամ տեսնել, քան տաս անգամ լսել։
Իմաստունները նրա խոսքերից որսում են ժողովուրդ բառը և երգչախմբով հարձակվում վրան։
Կանացի երգչախմբի կոնտրալտո (հուզմունքից կտրտվող ձայնով).- Ի՞նչ։ Ասեց ժողովու՞րդ։ Վայ, վայ...
Տղամարդկանց երգչախմբի կոնտրտենոր.- Էս ինչ բազառ-վակզալ էս, արա, դու ստեղ սարքել։
Բարիտոն.- Ու քո գալն էստեղ, լռիվ իզուր է եղել։
Նախագահ-իմաստուն.- Բայց ժողովուրդ, սա ի՞նչ վերաբերմունք է թեկնածուի նկատմամբ։ Господа, окститесь!
Կոնտրտենոր.- Դե դու ինձ մի ասա, թե ես ինչ անեմ։
Մաչո (նայելով կին նախագահողի ուղղությամբ).- Ու վաբշե, ախչկա ասածն ասնավանի չի։
Բաս (Մաչոյին).- Դե լսիր իմ եղբայր գլավարեզ, էս հակաժողն սենց տրյուկներով ուզում ա ներխուժի ժողական ասպարե՞զ։
Լսվում է սմարթֆոնի ազդանշան։
Կոնտրտենորը նայում է հեռախոսին և ճչում՝ Ձայներդ։
Սմարթֆոնի վրա գծագրվում է «Ես ժողովուրդն եմ» բառակապակցությունը։
Այն կողմից.- Բա՞ն ա էղել, ապե։
Կոնտրտենոր.- Չէ, լավ ա։
Այն կողմից(թեթև սպառնանքով).- Ոնց որ, թե չեք կարում, հը, խառնվե՞մ։
Կոնտրտենոր.- Չէ, չէ, նորմալ ա։
Այն կողմից.- Դե ձեզ տեսնեմ, էդ լավ ա, որ նորմալ ա։
Կոնտրտենորը սրբում է ճակատի քրտինքը և ձեռքով դիրիժորական նշան անում։
Ոչ ցանկալի իմաստասեր.- Ա...(չեն թողնում շարունակի)։
Կանացի երգչախմբի սոպրանո.- Ի՞նչ ա։ Կարո՞ղ ա առավոտյան առյուծի կաթ ես խմել։
Ոչ ցանկալի իմաստասեր.- է...(չեն թողնում շարունակի)։
Կանացի երգչախմբի մեցցո-սոպրանո.- Ի՞նչ է, Կարո՞ղ ա առավոտյան կարբիդով չայ ես խմել։
Ոչ ցանկալի իմաստասեր.- Ի...(չեն թողնում շարունակի)։
Տղամարդկանց երգչախմբի մաչո.- Իիիիի։ Կարո՞ղ ա առավոտյան մակարովի գյուլլա ես կուլ տվել։
Ոչ ցանկալի իմաստասեր.- Ո...(չեն թողնում շարունակի)։
Կանացի երգչախմբի կոնտրալտո.- Էս ի՞նչ ասեց։ Ոոոո՞։ Դա ժողովուրդ բառի երկրորդ տա՞ռն ա։
Ոչ ցանկալի իմաստասեր(նայելով կոնտրալտոյին).- Ու...(չեն թողնում շարունակի)։
Տղամարդկանց երգչախմբի մաչո.- Ի՞իինչ ասեցիր, ու՞։ Արա աչքերդ կհանեմ, ճակատիդ կշարեմ։
Տղամարդկանց երգչախմբի անկապ ձայնը(մատով ցույց տալով կանացի երգչախմբի կոնտրալտոյի վրա, բայց մի թեթև կասկածով ձայնի մեջ).- Ինքը քու հետ չի խոսա...
Տղամարդկանց երգչախմբի տենոր(игриво).- Դու լուչշե կեր պերեդ զագսըմ քու պասպորտ։
Տղամարդկանց երգչախմբի անկապ ձայն.- Ապե, ապե։
Ոչ ցանկալի իմաստասեր.- Օօօ...(չեն թողնում շարունակի)։
Կանացի երգչախմբի մեցցո-սոպրանո.- Ասեցիր օ՞։ Այ սուտ Մեսրոպ, բացի ձայնավորներից, ուրիշ հնչյուն չգիտե՞ս։
Երգչախմբային հռհռոց։
Կանացի երգչախմբի սոպրանո (խեղդվելով ծիծաղից).- Չէ մի չէ, Մաշտոց։ Ինքը հազիվ Կորյունի ա ձգում։
Տղամարդկանց երգչախմբի անկապ ձայն.- Ապե, ապե։
(Կանացի երգչախմբի կոնտրալտոն` մեցցոյի ականջին շշուկով.- Լսի, այ իսկական Մաշտոցը կողքի ծառի տակ իր հերթին ա սպասում։
Փայլուն տիրապետում ա այբուբենի բոլոր տառերին, բառերին, նախադասություններին` տո թե համադասական, տո թե ստորադասական, տո թե շարահյուսության կանոններին, տո թե հնչյունաբանության բոլոր օրենքներին։ Եվ որ ամենակարևորն ա` էնքան գեղեցիկ ա խոսում, որ հմայվում ես ու նույնիսկ չես էլ հասկանում, թե ինչ ա ասում։
Մեցցո-սոպրանոն` կոնտրալտոյին.- Ու այդ ամենը ` ժպիտով, ժպիտով...)
Ոչ ցանկալի իմաստասեր.- Պարոնայք, ստիպված եմ պատիվ պահանջել ...(չեն թողնում շարունակի)։
Տղամարդկանց երգչախմբի բարիտոն.- Իի։ Բեյջիկները հանենք, իջնենք ձոր։
Տղամարդկանց երգչախմբի կոնտրտենոր (ոգևորված, փայլփլող աչքերով, ձեռքերը թափահարելով).- Ռակետները հանենք, գըմփըցնենք։
Նախագահ -իմաստուն.- Կոչ եմ անում մնալ կոռեկտության սահմաններում։
Տղամարդկանց երգչախմբի կոնտրտենոր (անցնելով ֆալցետի).- Դու ինձ մի ասա, թե ես ինչ անեմ, իմ ժողովրդի պատիվը պդի, պդի, պդի, էնա պաշտպանեմ։ (Ավելի ինքնաոգևորվելով)։ Ձեռքը մեկնելով ոչ ցանկալի իմաստասերի ուղղությամբ.- Ականջներդ կկտրեմ, չոբանի շուն կսարքեմ։
(Անցնելով ծղրտոցի).- Լեզուդ կկտրեմ, չոբանի շան բերանը կգցեմ։
(Կանացի երգչախմբի անդամները հավանության նշաններ են արտահայտում` շանը երկակի ֆունկցիայով օժտելու գաղափարին)։
Տղամարդկանց երգչախմբի մաչոն (տեղից թռնելով).- Թողեք, թողեք, թողեք ի, թողեք ես խփեմ։
Տղամարդկանց երգչախմբի կոնտրտենորը(даёт петуха).- Լավ պահեք ու թողեք ի, թողեք ես ասեմ...
Ոչ ցանկալի իմաստասեր.- Քանի որ, ի շնորհիվ ձեր վիրահատական միջամտությունների, դուք ինձ դարձրեցիք ձեզ նման` կույր, խուլ ու համր, թույլ տվեք անցնել նմանատիպ բառամթերքի.- Տղերք, դուք մարդ էք մազալու, հենց որ դատախազություն հանցագործության մասին հաղորդագրություն տվեցի, վաղ թե ուշ, բագաժի բուն եք դառնալու...
Տղամարդկանց և կանանց երգչախմբերը միասին.- Բեյջիկները հանենք իջնենք ձոր, ռակետները հանենք գըմփըցնենք...
Նոտագրեց` Աշոտ Նազարյանը
Հ.Գ.1. Իդիոմատիկ, ոչ գրական տերմինների վերծանման հարցերով, կարելի է դիմել կամ «Մեր բակը» ֆիլմի սցենարի հեղինակին կամ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի քարտուղարություն։
Հ.Գ.2. Ու պետք է խնդրեմ հարցադիմումներն անել առանց կռուտիտների ու մուտիլովկաների կամ մուտիտների (թույլատրվում է նաև մուծիլովկա կամ մուծիտ ձևը (հնչյունային հոմանիշ; բուտիլկա-բուծիլկա)։
Աշոտ Նազարյան
Կարծիքներ