Խաղաղ կարգավորումը լինելու է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել և չեն լինելու

Խաղաղ կարգավորումը լինելու է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել և չեն լինելու

ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունից րոպեներ անց, Զոհրաբ Մնացականյանը արտակարգ դրության պայմաններում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների ներկայացման առիթով հրավիրված ասուլիսին մեկնաբանեց նրա հայտարարությունը։

Հիշեցնենք, ՄԽ անդամ երկրի արտգործնախարարը հայտնում է, որ ներկայումս բանակցային սեղանին դրած է մի փաստաթուղթ է, որը ենթադրում է ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակ։ «Բանաձեւերը, որոնք ընդունել ենք, հայտնի փաստաթղթեր են։ Դրանք ընդունվել են ռազմական գործողությունների ամենաթեժ շրջանում, եւ ենթադրում են նախ եւ առաջ ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում եւ անցում բանակցությունների։ Դրանցում այո, հաստատվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դրանցում նաեւ պարունակվում է կոչ՝ դադարեցնել պատերազմը եւ անցնել բանակցությունների։ »,- ընդգծել է Լավրովը, ավելացնելով, որ դա օգտակար ֆորմատ է, որով կարելի է կյանքի կոչել ՄԱԿ ԱԽ բանաձեւերը՝ դադարեցնել պատերազմն ու անցնել բանակցությունների։

Լավրովը նաեւ հիշեցրել է, որ կան Մադրիդյան պամանավորվածություններ, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են ռուսական կողմի կողմից 2010-11 թվականներին, որոնք կոչվում են այսպես կոչված Կազանյան սկզբունքներ եւ կան նախագծեր, որոնք անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում՝ Ռուսաստանի,Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, մասնակցությամբ համանախագահների, տրվել են եւ հիմա ակտիվորեն քննարկվում են։  Ըստ այդմ առաջին փուլում առավել ակտուալ  է խնդիրների լուծում՝ ԼՂ մի շարք շրջանների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցության ապաշրջափակում։  ՌԴ արտգործանախարրը  համոզվածություն է հայտնել, «երբ մենք կգանք որոշման՝ ստորագրել այդ փաստաթղթերը, դա կլինի կարեւոր քայլ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի կյանքի կոչման համար»։

Զոհրաբ Մնացականյանը, որ դահլիճում էր այլայված դեմքով, (ի դեպ, նաև կառավարության անդամները) հարցը լսելով՝ երկար ժամանակ չէր կարողանում կառուցել խոսքն ու ի վերջո, ասաց․«Ես էլ լսել այդ․․․ հայտարարոթյունը, կասեմ հետևյալը․ այս երկու տարիներ ընթացքում մեր կառավարությունը, մենք, վարչապետ Փաշինյանը եղել ենք առավել, քան թափանցիկ։ Եվ դիրքորոշումները, մեր մոտեցումներն արտահայտել ենք շատ պարզ ձևով։ Հիմա ավելի կոնկրետ կխոսեմ։ Այո, այս փաստթղթերի մեջ եղել են բազմաթիվ հղումներ, Քի Վեսթից մինչև վերջերս։ Խոսքը գնացել է այն մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքն այս երկու տարվա ընթացքում։ Եկեք լինենք շատ հստակ, նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին, 2016-ին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ 18 թվականից  ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկման շուրջ»։

Զոհրաբ Մնացականյանը, շարունակելով, ասաց, որ 14 թվականի փաստաթուղթը դրված չէ սեղանին, իսկ պաշտոնական երևանն էլ հստակ խոսել է իր դիրքորոշումների մասին, որոնցում հայկական կողմերի համար ընդգծված գերակայություն է անվտանգության բաղադրիչը։
Զոհրաբ Մնացականյանը հավելեց․ «Այն ինչ վերաբերում է ինչպես որ նշվել է՝ տարածքներին, Լավրովի մեկնաբանության մեջ, ամենից բացի դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր։ Որևէ կերպ, որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա՝ վտանգի տակլ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը։ Որիևցե կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերը կարող են գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը »։
Զոհրաբ Մնացականը նաև հրապարակեց, որ հայկական կողմի համար ինքնորոշման իրավունքի արտահայտումը նշանակում է ստատուսի հստակեցում։

Խաղաղ կարգավորումը լինելու է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել և չեն լինելու,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։