Կարո՞ղ է նվազել է նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը, թե՞... անհարմար եմ զգում ասել

Կարո՞ղ է նվազել է նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը, թե՞... անհարմար եմ զգում ասել

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանն իր էջում անդրադարձել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին․ «Հիշու՞մ եք, որ ամիսներ առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը լուծարվեց, քանի որ իշխանական թևից 13-14 հոգի նույնաբովանդակ դիմումներ էին գրել, իբր էնքան ծանրաբեռնված ենք, որ չենք կարող ժամանակ հատկացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին։

Այդ գերծանրաբեռնված մարդկանցից երեք հոգի՝ գիտկոմի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը և Հ1-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը այսօր կրկին ընդգրկվել են ԵՊՀ ՀԽ կազմում ու ջանասիրաբար մասնակցում են նրա աշխատանքներին։

Քանի որ նշված անձանց խոսքերին չհավատալու հիմքեր չունեմ (որ մի քանի ամիս առաջ ծանրաբեռնված էին) ու քանի որ իրենց էլ անձամբ չեմ ճանաչում, խնդրում եմ իմ ծանոթ մարդկանց, լրագրողներին, երբ հանդիպեք, այդ հարցը տվեք էլի, կարո՞ղ է նվազել է նրանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը, թե՞... անհարմար եմ զգում ասել»։