Քարդաշյանին պիտի ուղարկել Ստամբուլ՝ Թուրքիա-Հայաստան խաղին

Քարդաշյանին պիտի ուղարկել Ստամբուլ՝ Թուրքիա-Հայաստան խաղին

Գրել էինք, որ Լոնդոնի «Արսենալը» Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում օրերս սեփական հարկի տակ ընդունել էր Լիսաբոնի «Սպորտինգին»։ Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Թիմերը հաղթողին չպարզեցին հիմնական ժամանակում։ 11- մետրանոց հարվածաշարում ի վերջո ուժեղ գտնվեց պորտուգալական ակումբը։ Տեսախցիկները ֆիքսել էին, որ հանդիպմանը մարզադաշտից որդու հետ հետևել է նաև հայազգի Քիմ Քարդաշյանը։

Երեկ ուշ երեկոյան Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ուժերն էր չափում «Ռենի» հետ ու զարմանալիորեն պարտություն կրեց 0-2 հաշվով։ Տեսախցիկները նորից ֆիքսել են, որ Քարդաշյանը հետևել է մարզադաշտից նաև այս հանդիպմանը, այսինքն՝ նա Լոնդոնից միանգամից մեկնել է Փարիզ։ Ֆուտբոլասերները կատակում են, որ Քարդաշյանը իսկական «սև կատու» է դարձել դաշտի տեր թիմերի համար, քանի որ նրա ներկայությամբ սեփական հարկի տակ պարտվեց թե «Արսենալը», թե ֆրանսիական ակումբը։
Հայ օգտատերերը նույնպես մեկնաբանություններ են թողնում վերոնշյալի վերաբերյալ հրապարկումներում։

«Քարդաշյանին պիտի ուղարկել Ստամբուլ՝ Թուրքիա-Հայաստան խաղին, որ Թուրքիան պարտություն կրի»,- գրել է երկրպագուներից մեկը։

Նշենք, որ Թուրքիա-Հայաստան հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 8-ին։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում երկու երկրների ազգային հավաքականների միջև առաջին հանդիպումը կայանալու է օրեր անց՝ մարտի 25-ին, Երևանի «Հանրապետական» ստադիոնում։