Զինված ուժերում «լայնամասշտաբ բարեփոխումները» շարունակվում են. Տիգրան Աբրահամյան

Զինված ուժերում «լայնամասշտաբ բարեփոխումները» շարունակվում են. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պաշտպանության նախարար գլխավորությամբ, անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ, որում «նախարարը կարևորել է բանակում սկիզբ առած լայնածավալ բարեփոխումների շարունակականությունն ու արդյունավետ ընթացքը»։

Պարզվում է, որ զինված ուժերում ոչ միայն «լայնամասշտաբ բարեփոխումներ» են տեղի ունեցել, այլ դրանք դեռ շարունակվում են. նույնիսկ դրանց արդյունավետությունն է արդեն չափված։

Շատ զարմանալի է, որ պաշտպանության նոր նախարարը չի շնորհավորել ԳՇ պետին՝ մայիսի 12-ի և նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիան խափանելու, Ադրբեջանին հետ մղելու և ՀՀ սուվերեն տարածքի անվտանգությունը հուսալիորեն ապահովելու համար։

Նոր քարոզչական փուչիկներ, նոր տարածքային կորուստներ»։