Արդյոք հավանական է, որ տնտեսական ռեցեսիա սկսվի 

Արդյոք հավանական է, որ տնտեսական ռեցեսիա սկսվի 

ԱՄՆ Առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոն հայտարարել է ABC News-ի հետ զրույցում, որ լուրջ անհանգստանալու պատճառներ չի տեսնում այն հարցի հետ կապված, թե ԱՄՆ-ում կարող է տնտեսական ռեցեսիա սկսվել։ Նա նկատել է, որ ամերիկյան տնտեսությունը վերջին մեկ եւ կես տարվա ընթացքում աճել է աննախադեպ բարձր տեմպերով՝ 5-6 տոկոս։

Ռայմոնդոն մանրամասնել է, որ նման աճի շարունակում ակնկալել պետք չէ, քանի որ պանդեմիայից դուրս գալուց հետո, ակտիվ աճը փոխարինվելու է կայուն աճով։