Կառավարությանն անվստահություն հայտնելու հարց կբարձրացնեն 

Կառավարությանն անվստահություն հայտնելու հարց կբարձրացնեն 

Ֆրանսիայում ձախակողմյան կուսակցությունները այդ երկրի խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում, կբարձրացնեն կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Այս մասին հայտարարել են ֆրանսիական պառլամենտի ներկայացուցիչները։

Նախագիծը խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «Նոր Ժողովրդա-Էկոլոգիական եւ սոցիալական միություն» դաշինքի կողմից։ Այս քայլը, ըստ ֆրանսիացի քաղաքագետների, ձախակողմյան ուժերի դեմարշն է ուղղված վարչապետ Էլիզաբեթ Բորնի դեմ, ով հրաժարվել էր անցյալ շաբաթ, նոր կառավարության ձեւավորումից հետո ներկայացնել ու քվեարկության դնել իր ծրագիրը։