Ինչու՞ էր Պուտինը մեկնել օկուպացված տարածքներ․ ISW-ի անդրադարձը

Ինչու՞ էր Պուտինը մեկնել օկուպացված տարածքներ․ ISW-ի անդրադարձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Լուգանսկի և Խերսոնի մարզերի օկուպացված տարածքներ կատարած ուղևորությունը մի քանի նպատակ էր հետապնդում։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) վերլուծաբանների վերջին ակնարկում։ Նրանք նշել են, որ Պուտինը օկուպացված ուկրաինական տարածքներ կատարած այցի ժամանակ հանդես է եկել որպես ռազմական առաջնորդ՝ ուկրաինական ապագա հակահարձակման ֆոնին։

Վերլուծաբաններն ընդգծել են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Ավդևեվկայի առաջնագիծ, ուստի հնարավոր է, որ Կրեմլը միտումնավոր հրապարակել է ՌԴ նախագահի այցի մանրամասները՝ Զելենսկու այցի վրա ստվեր գցելու համար։

Բացի այդ, փորձագետները կարծում են, որ Պուտինի այցը նպատակ ուներ նաև հրապարակայնորեն բացահայտել պոտենցիալ քավության նոխազներին՝ Կիևի հակահարձակման նախաշեմին:

Վերլուծաբանները նաև նշել են, որ Ռուսաստանի առաջնորդը, մերձիշխանական լրատվամիջոցներն ու ռազմական թղթակիցները գնալով ավելի շատ են քննարկում Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակման հարցը, և հավանական է, որ Կրեմլը պատրաստում է ռուսական տեղեկատվական տարածքը կա՛մ ռազմական ձախողումների, կա՛մ հակահարձակման սպառնալիքը ետ մղելու համար:

Բացի այդ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, ՌԴ նախագահի ցուցադրական հանդիպումները բանակի ղեկավարների հետ հաստատում են առաջիկա կանոնավոր փոփոխությունները ռազմական հրամանատարությունում և, հնարավոր է, Կրեմլի մերձավոր շրջապատում։ 

Փորձագետները ենթադրում են, որ Պուտինը փորձում է հավասարակշռել Վագներ ռազմական մասնավոր կառույցի ազդեցությունը՝ Լապինին վերանշանակելով Լուգանսկի ուղղության հրամանատար։