Պուտինն իրեն հիանալի է զգում 

Պուտինն իրեն հիանալի է զգում 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հիանալի է զգում, սակայն առաջիկա  շաբաթն էլ կշարունակի աշխատել ինքնամեկուսացման ռեժիմում։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պուտինն իրեն հիանալի է զգում եւ աշխատում է։ Սակայն այս շաբաթ էլ նա կշարունակի աշխատել եւ մասնակցել միջոցառումների տեսակոնֆերանսային ռեժիմով»,- ասել է Պեսկովը, ըստ ТАСС-ի փոխանցման։