Նորմալացնում են հարաբերությունները

Նորմալացնում են հարաբերությունները

Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը վերջին օրերին երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ։ Ըստ այդ հեռախոսազրույցների արդյունքների եւ ավելի ցածր մակարդակով տեղի ունեցած բանակցությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները հայտարարել են, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները նորմալացել են գոնե ԱԳ նախարարությունների մակարդակով։

Հիշեցնենք, որ 2014 թվականին Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մարգոտ Վոլստրեմը Իսրայելում հայտարարվել էր «պերսոնա նոն գրատա»։ Նրա հրաժարականից հետո էլ, սակայն Իսրայելը հրաժարվում էր ընդունել շվեդական արտգործնախարարներին, չնայած պաշտոնական հայտերին։