Հիվանդանոցի բժիշկներն ու կորոնավիրուսով հիվանդները թունավորվել են Արտ Լանչ-ի ուտելիքից

Հիվանդանոցի բժիշկներն ու կորոնավիրուսով հիվանդները թունավորվել են Արտ Լանչ-ի ուտելիքից

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 19-ի երեկոյան նկատվել են սննդային թունավորման դեպքեր, որի վերաբերյալ բուժկենտրոնն անմիջապես տեղեկացրել է պատկան մարմիններին։

ԲԿ-ից տեղեկացրեցին նաեւ, որ թունավորման ախտանշաններ են ունեցել «բուժանձնակազմի որոշ անդամներ և մի քանի պացիենտ»։ 

Սակայն մեր տեղեկություններով՝ խոսքը մի քանի բաժնի անձնակազմի եւ պացիենտների մասին է, ընդ որում՝ ռեանիմացիայի բաժնի բուժաշխատողներից եւս թունավորվածներ կան: 

ԲԿ-ին, ինչպես հայտնի է, կորոնավիրուսով պայմանավորված, սննդով ապահովում է «Արտ Լանչ » ընկերությունը: Բուժանձնակազմից մեզ պատմեցին, որ ենթադրաբար թունավորվել են փլավի հետ եղած, կասկածելի համով մսից:

ԲԿ մամուլի խոսնակ Ծովինար Խաչարյանից պարզեցինք՝ կոնկրետ քանի հոգի են թունավորված եւ կա՞ն արդյոք ծանր դեպքեր.«Ծանր դեպքեր չունենք, կոնկրետ թիվ այս պահին չեմ կարող ասել, սակայն բոլորի վիճակը գնահատվում է բավարար»։