ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Էջմիածին քաղաքում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 5-ին Էջմիածնի Գրիգոր Լուսավորչի փողոցից բերման են ենթարկել Գարեգին Պ.-ին, որը 2019 թ. հունվարի 6-ից ՌԴ Նիժեգորոդսկի մարզի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: