Հերթը հասավ Արագածի՞ն. Մեկնաբանում են ընթերցողները

Հերթը հասավ Արագածի՞ն. Մեկնաբանում են ընթերցողները

«Երբ խոսում ենք հայրենասիրության մոդելների մասին, հասկանում ենք, որ իսկապես շատ լուրջ ու կարևոր խնդիրներ կան։ Օրինակ, ես չեմ լսել, որ մեզնից որևէ մեկը սեր արտահայտի Արագած սարի նկատմամբ ու սա իսկապես ինձ համար խնդիր է․․․Ես ոչ մեկիդ տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, որովհետև դա Հայաստանի Հանրապետություն է։ Այո, իմ տանն էլ չկա»,- երեկ Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ 

hraparak.am -ում այս հրապարակման ներքո մարդիկ մեկնաբանություններ են գրել՝ արձագանքելով վարչապետի արտահայտած մտքին։ Ահա դրանցից մի քանիսը․

«Հերթը հասավ Արագածին, հետո կասի` նա մեզ պետք չէ, հաջորդը կանցնի Խուստուփին, կասի` Նժդեհը այնտեղ է թաղված, մեզ դա պետք չէ... սատանա»:
«Պահոոո, պատրաստվեք, Արագածն էլ ա շուտով Արարատի պես անհաս սար դառնալու...»:
«Ժողովուրդ, այս (тройники) խնդիրը Արագածը չէ, այլ գալիք սերունդներին Արարատը մոռացության տալն է»։
«Էսա կասի Արագածը դժբախտ ու դժգույն սար է»:
«Գնա էլի, թող գա էն հայը, ով ունակ է երկիր պահել, պարտվել ես` գնա»:
«Սրա մտքին նոր բան կա տալու...»:
«Այ մաաարդ, քեզ Արագածը պե՞տք է, կարեւորը ձեր նկարը ՔՊ-ականների տան պատերին է եւ սրտերում ))) թե չէ` ի՞նչ Արագած, ի՞նչ Հայաստան….»:
«Քո նկարն էլ մեր տներում չկա: Արի քեզ էլ նվիրենք...»:
«Ձյունոտ Օմարն էլ ենք սիրում` հետ բեր»:
«Աչքիս Հեյդարիչը Արագած սարի վրա էլ ա աչք դրել, որ սա դրա մասին խոսաց»։
«Սևն եկավ Արագածի գլխին, հաստատ սարն էլ ա խոստացել կիրթ եղբորը»:
«Էսօր սրա դեղերը ուշացրել ե՞ն»:
«Արագած լեռան նկարը ոչ մեկի տանը չկա, այո, որովհետև դա Հայաստանի Հանրապետություն է և ցանկացած հայաստանցի երբ ուզենա կբարձրանա Արագած` մեր մանկությունը և պատանեկությունը անցել է Արագածի փեշերին (ապարանցի եմ), բայց բոլորի տանը կա Արարատի նկարը, որվհետև չենք կարողանա բարձրանալ Մասիսի վրա կամ խաղալ Մասիսի փեշերին, չնայած Մասիսը ավելի մոտ է Երևանին, քան Արագածը: Պարոն վարչապետ, իմացա՞ր տարբերությունը!!!»:
«Էդ տրամաբանությամբ «Արագածն էլ տանք թշնամուն», բա մեզ չսիրված լեռ պետք ա»։ 
«Որ թարգմանենք ասածց, կլինի հետեւյալը` մենք Թուրքիայից տարածքային պահանջ չունենք»:
«Պահոոո, Արագածի գլխին սև ամպեր կուտակվեցին»:
«Սա էլ հերթական` Շուշին դժգույն քաղաքի պատմությունն է ոնց որ։ Այսինքն, որ Արագածի նկարը չկա, դա նշանակում է, որ մենք չենք սիրում մեր Հայաստա՞նը։ Ես չեմ հասկանում սրանք ի՞նչ մտածողություն ունեն․ կինն ասում է` ոչ մի հայ կին երջանիկ չի, ամուսինն ասում է` Արագածի նկարը չկա, երեխաներն էլ չգիտեմ ինչ են մտածում, բայց ոչ մի լավ բան չեմ սպասում էս արտահայտություններից»:
«Սարը տանք, նկարը պահենք»:
«Արագածը Հայաստան է եւ վերջ !!!!»: 
«Էդ բոլորի տներում եղե՞լ ես»:  
«Քանի մենք էս ֆբ֊ում նստած ենք, սա հա տալուա ու վաղը արդեն կտեսնենք, որ արդեն մեր տունն էլա տվել` մենք էլ մեջը: Դուրս էկեք էս ֆբ ֊ից»:
«Քո տանը սատանիստական նկարներ են: Բայց ա՛յ իմ տանը կա և Արագածի, և Արարատի նկարները»։
«Բաքվի նկարը դիր տունդ»:
«Երանի քո տանը քո նկարը կախված լինի պատից ու տակը մի երկու չորացած ծաղիկ ու մեծ վենոկ` իմ կողմից»:
«Սա նույնպես մանիպուլյացիա է, թուրքական մանիպուլյացիա։ Այսինքն մոռացեք Արարատը»։
«Հա, բայց էդ սարի վրա 6 ամիս ձյուն է, մեզ պե՞տք է Արագած սարը»:
«Մտքինդ ասա` քո նկարն էլ չկա»: