Պետդումայում կոչ են արել հրթիռներով հարվածել Զելենսկու գրասենյակին

Պետդումայում կոչ են արել հրթիռներով հարվածել Զելենսկու գրասենյակին

Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը կոչ է արել Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման փորձին պատասխանել Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու նստավայրի վրա հրթիռային հարձակումով։ 
Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում։

Նրա կարծիքով, Կիևում «ահաբեկիչներ են հաստատվել», որոնց հետ բանակցություններն անիմաստ են։ 

«Նրանց միայն պետք է ոչնչացնել, այն էլ՝ արագ ու անխնա։ Ժամանակն է հրթիռային հարձակում իրականացնել Կիևում Զելենսկու նստավայրի վրա»,- ասել է Շերեմետը՝ հիշեցնելով, որ Զելենսկու վարչակազմը գտնվում է Ուկրաինայի մայրաքաղաքի Բանկովայա փողոցում։