Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին և Խաչատուրյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ շնորհավորել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: 

Այդ մասին տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ բարեկամական դաշնակցային հարաբերությունների և բազմակողմ կառուցողական համագործակցության հետագա առաջանցիկ զարգացումը լիովին համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերին: