Մինչև 30.000 դրամի գազ և 10.000 դրամի էլեկտրաէներգիա սպառած քաղաքացիները օժանդակություն կստանան | տեսանյութ

Մինչև 30.000 դրամի գազ և 10.000 դրամի էլեկտրաէներգիա սպառած քաղաքացիները օժանդակություն կստանան | տեսանյութ

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման տասներկուերորդ միջոցառումը, որը վերաբերում է սոցիալական խնդիրների առջեւ կանգնած մի խումբ անձանց։

Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման եւ էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագիր կնքած այն բնակիչ բաժանորդները, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ բնական գազի սպառման գծով 10 հազար 1 դրամից մինչեւ 30 հազար դրամ

Էլեկտրաէներեգիայի սպառման գծով 5 հազար 1 դրամից մինչեւ 10 հազար դրամ։

Աջակցությունը տրամադրվելու է յուրաքանչյուր բաժանորդի կողմից 2020 թվականի փետրվար ամսվա ընթացքում սպառված համապատասխանաբար բնական գազի եւ էլեկտրաէներեգիայի դիմաց վճարի 30 տոկոսի չափով։

Օրվա գլխավոր լուրերը` հակիրճ: