Թող որ մարդիկ ապրեն սիրելով միմյանց, առանց չարության ու ատելության․ Հենոյի շնորհավորանքը

Թող որ մարդիկ ապրեն սիրելով միմյանց,  առանց չարության ու ատելության․ Հենոյի շնորհավորանքը

Հայազգի հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը եւս ամանորյա ուղերձ է հղել․

«Իմ սիրելի հայրենակիցներ,

Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության:

Սահմանին կանգնած մեր հայ զինվորներին մաղթում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց ընտանիքներ:

Թող որ հաջողության անսպառ ճրագը բոլորիդ օջախները լուսավորի և պահի վառ:

ՍիրոՎ, Հենո»։