Գաղտնի հանդիպել են

Գաղտնի հանդիպել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենայն հավանականությամբ գաղտնի հանդիպել է ՀԱՊԿ ապագա հնարավոր գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասի հետ։ Ինչպես գրում է «Կոմերսանտ» պարբերականը, Զասի թեկնածությանը կողմ են արտահայտվել Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը եւ Ռուսաստանը։ Այս մասին պարբերականին փոխանցել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ Ըստ հրապարակման, հավանություն տվել են այս երկրների ղեկավարները, ինչից պարզ է դառնում, որ Պուտինը եւս հանդիպել է Զասի հետ, սակայն Կրեմլի մամուլի ծառայությունը այս հանդիպման մասին հայտարարություն չի տարածել։ Ի դեպ, ՀԱՊԿ-ից միայն Հայաստանն է, որ դեռ հավանություն չի տվել Զասի թեկնածությանը։ Հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ հանդիպումները եղել են դեկտեմբերի 12-20 ընկած ժամանակահատվածում։