Նախկին նախագահին հնարավոր է հետ վերադարձնեն սխալ վճարած հարկերը

Նախկին նախագահին հնարավոր է հետ վերադարձնեն սխալ վճարած հարկերը

ԱՄՆ Իլինոյս նահանգի ունեցվածքի հարկման վերաքննիչ խորհուրդը որոշել է, որ գործարար, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պետք է փոխհատուցել 1 միլիոն դոլար կապված Չիկագոյում նրա երկնաքեր հյուրանոցի մասով վճարած հարկերի հետ, քանի որ տեղի է ունեցել հարկերի սխալ վճարում 2011 թվականին։ Այս մասին հայտնում է Chicago Sun-Times պարբերականը։ Խորհուրդը մասնավորապես որոշել է, որ Կուկ շրջանի իշխանությունները գերագնահատել են հյուրանոցային համարների եւ առեւտրային տարածքների արժեքը, ինչի արդյունքում Թրամփն ավելի շատ հարկ է վճարել, քան պետք է վճարեր։ Միաժամանակ, շրջանային դատախազը բողոքարկել է Թրամփին մեկ միլիոն դոլար վճարած հարկերից հետ վերադարձնելու մասին այդ որոշումը։ Նշենք, որ ԱՄՆ նախկին նախագահը հայտարարել էր, որ դատարկ խանութները որեւէ արժեք չէին կարող ներկայացնել, քանի որ նա չէր կարողացել գտնել վարձակալներ դրանց համար։ Սակայն իշխանությունները մերժել էին այս փաստարկը, հայտարարելով, որ դատարկ տարածքները ամեն դեպքում բարձրացնում են ողջ շինության արժեքը։