Այս երկրի նախագահին մեղադրել են բռնապետություն հաստատելու փորձի մեջ

Այս երկրի նախագահին մեղադրել են բռնապետություն հաստատելու փորձի մեջ

Թունիսի խորհրդարանի նախագահ, «Ան-Նահդա» շարժման ղեկավար Ռաշիդ ալ-Ղանուշին մեղադրել է երկրի նախագահ Քայիս Սայիդին այն բանում, որ նա խախտել է Սահմանադրության նորմերը եւ փորձում է երկրում հաստատել բռնապետություն։ Մասնավորապես, ալ-Ղանուշին նշել է, որ նախագահը կարող է սառեցնել պառլամենտի գործունեությունը, աշխատանքից ազատել վարչապետին։

Նա նաեւ ասել է, որ այդպիսով նախագահ Սայիդը փորձում է զրոյացնել այն բոլոր արդյունքները, որոնք թունիսցի ժողովուրդը նվաճել է տասնամյակներով՝ հանուն դեմոկրատական ռեֆորմների պայքար մղելով։ Թունիսի պառլամենտի նախագահը հիշեցրել է, որ հուլիսի 26-ին Կայիս Սայիդի կարգադրությամբ զինվորականները արգելել էին խորհրդարանի պատգամավորներին մուտք գործել խորհրդարանի շենք, եւ պատգամավորները ստիպված հեռացել էին, որպեսզի թույլ չտային բախումներ կամ արյունահեղություն։

Նա ընդգծել է, որ իրավացի է համարում Թունիսի քաղաքացիների արդարացի դժգոհությունները իշխանության վարած քաղաքականությունից, քանի որ այսօր երկրում անբարենպաստ համաճարակային իրավիճակ է, կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված, եւ տնտեսական ու քաղաքական խորը ճգնաժամ։

Հիշեցնենք, որ Թունիսում «Արաբական գարունը» վերջ դրեց գրեթե կեսդարյա բռնապետությանը եւ ընդունվեց Սահմանադրություն 2014 թվականին, որը ամենաառաջադիմականը կարելի է համարել ողջ Արաբական աշխարհում, ինչպես նկատում է The New York Times-ը։