Ձվի սպիտակուցը կարող է ճարպ այրել մարդու քնած ժամանակ

Ձվի սպիտակուցը կարող է ճարպ այրել մարդու քնած ժամանակ

Սննդաբան Անժելիկա Չիժը ներկայացրել է, թե ինչ կարելի է ուտել քնելուց առաջ, նիհարելու համար։ Նա նշել է որ սկսած կեսգիշերից մարդու օրգանիզմում սկսում է արտադրվել ճարպ արյրող սոմատոտրոպին հորմոնը։ Նա նշել է, որ դրա արտադրման համար երկու բան է անհրաժեշտ՝ուտել ձվի սպիտակուց եւ պառկել քնելու մինչեւ 23,00-ն։ Առավոտյան մարդը նիհարած կլինի այդպիսով 300 գրամ, հավաստիացրել է մասնագետը։ Նա նաեւ ներկայացրել է այն մթերքները, որոնց կիրառումից չպետք է հրաժարվել նույնիսկ դիետայի ժամանակ։ Այդպես՝ հնդկահավի, հավի միսը, ձկան միսը, ձուն, ոչ յուղոտ միստը, որոնք սպիտակուցներ են պարունակում, հենց այդպիսի մթերքներ են։ Դրանք կարեւոր են ոսկորների ամրացման եւ իմունային համակարգի համար, ինչպես նաեւ բարելավում են մաշկի վիճակը, նպաստում հորմոնա-արտադրութանը։ Նա նաեւ նշել է, որ շատ կարեւոր է պահպանել ջրային բալանսը, եւ կոչ է արել չմոռանալ մանրաթելերի մասին որոնք պարունակվում են բանջարեղենի, մրգերի, հատիկավորների, ընդեղենի, ձավարեղենի և կանաչիի մեջ։