Արդյոք Թրամփը փորձել է չեղարկել 2020 թ նախագահական ընտրությունների արդյունքները․ ԱՄՆ-ում սկսում են նոր հետաքննություն

Արդյոք Թրամփը փորձել է չեղարկել 2020 թ նախագահական ընտրությունների արդյունքները․ ԱՄՆ-ում սկսում են նոր հետաքննություն

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ֆուլթոնի շրջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել, եւ կհետաքննի այն, թե արդյոք ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է չեղարկել ԱՄՆ նախագահական 2020 թվականի ընտրությունների արդյունքները, կամ հասնել դրանց վերանայմանը։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։

Քրեական գործի հարուցման համար հիմք է հանդիսացել այն, որ Թրամփը հեռախոսազանգ է կատարել նահանգի քարտուղար, հանրապետական Բրեդ Ռաֆֆենսպերգերին եւ զրույցի ընթացքում կոչ արել վերանայել ընտրությունների արդյունքները։

Դատախազ Ֆաննի Վիլլիսը արդեն նամակով դիմել է կառավարությունը, որպեսզի պաշտոնատար անձինք պահպանեն փաստաթղթերը, որոնք հաստատում են զանգի իսկությունը։