ԵՄ-ն Ռուսաստանի հարցում ավելի վճռական կեցվածք պետք է ունենա․ պահանջել են Փարիզից

ԵՄ-ն Ռուսաստանի հարցում ավելի վճռական կեցվածք պետք է ունենա․ պահանջել են Փարիզից

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունից հայտարարել են, որ Փարիզը Եվրամիությունից ակնկալում է Ռուսաստանի հարցում ավելի վճռական կեցվածք։

Ինչպես նշված է հայտարարության մեջ, փետրվարի 22-ին ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում քննարկվելու է հենց ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների ապագան։ Քննարկումները ընթանալու են ԵՄ արտաքին քաղաքական հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա կատարած վերջին այցի «թարմ հետքերով»։

Հիշեցնենք, որ Բորելի այցի արդյունքները Եվրոպայում հակասական գնահատականների է արժանացել։