Պետրակովը՝ Չեխիայի հետ այսօրվա հանդիպման մասին

Պետրակովը՝ Չեխիայի հետ այսօրվա հանդիպման մասին

Ծանոթ եմ Չեխիայի հավաքականին, մի քանի անգամ խաղեր ունեցել եմ նրանց դեմ: Չեխերը նախընտրում են ուժային ֆուտբոլ: Շատ կարևոր է այսպիսի հավաքականների դեմ խաղալը, հատկապես՝ երիտասարդ ֆուտբոլիստների համար: Ցանկալի կլինի նաև այս խաղում դրական արդյունք լինի, քանի որ ֆուտբոլում արդյունքը միշտ կարևոր է: Թիմի ֆիզիկական վիճակը լավ է: Մարզվել ենք երկու խմբերով, պատրաստ ենք հանդիպմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Չեխիայի հավաքականի դեմ այսօրվա խաղից առաջ:

«Չեմ կարող ասել՝ Տիգրան Ավանեսյանը վաղվա մրցավեճում խաղաժամանակ կստանա, թե՝ ոչ: Ավանեսյանի խաղին վաղուց եմ հետևում, նա մասնակցում էր հավաքականի մարզումային գործընթացին: Ավելի վաղ էի ցանկանում նրան տեսնել ազգային հավաքականում, բայց քանի որ երիտասարդական թիմում խնդիրներ կային, Ավանեսյանը միացել էր Մ21 թիմին: Կենտրոնական կիսապաշտպանի դիրքում խնդիրներ կան ազգային հավաքականում: Հայաստանում շատ քիչ են այդ դիրքում հանդես եկող ֆուտբոլիստները: Ժամանակին կենտրոնական կիսապաշտպանի դիրքում խաղացել են Սոլոմոն Ուդոն, Վբեյմար Անգուլոն: Ցանկալի է, որ այժմ այդ դիրքում խաղան հայ ֆուտբոլիստներ:
Սերգեյ Մուրադյանի հետ մեծ հույսեր եմ կապում: Հազվադեպ են հայկական ֆուտբոլում հանդիպում Մուրադյանի նման բարձրահասակ ֆուտբոլիստներ: Դեռևս աշնանը նա մարզվում էր Հայաստանի հավաքականում, կամաց-կամաց նրան մոտեցնում եմ ազգային թիմին»,- ասել է նա: