Ադրբեջանը մասնակցում է «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորախաղերին

Ադրբեջանը մասնակցում է «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորախաղերին

Վրաստանում մեկնարկել են «ՆԱՏՕ-Վրաստան-2019» զորավարժությունները։ Այդ զորավարժություններին, ըստ «Գրուզիա օնլայն»-ի հաղորդման, մասնակցում են քսանչորս պետություններ, որոնց շարքում՝ նաեւ Ադրբեջանը։ Վարժանքները հրամանատարա-շտաբային են։ Զորախաղերը տեւելու են մարտի 18-29-ին։ Մասնակցելու է 343 միավոր զինվորական եւ քաղաքացիական անձնակազմերից։ Զորախաղերի նպատակն է բարձրացնել Վրաստանի, դաշինքի անդամների եւ գործընկեր պետությունների ԶՈՒ-երի օպերատիվ համատեղելիության մակարդակի բարձրացումը։