«Հրապարակ». Չե՞ք պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր եւս ներկայացնել

«Հրապարակ». Չե՞ք պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր եւս ներկայացնել

Չե՞ք պատրաստվում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր եւս ներկայացնել՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին։ «Ոչ»: Ինչո՞ւ, կարծես խախտվում է «հավասարության» սկզբունքը։ «Ինձ համար Արսեն Բաբայանն ու Ռոբերտ Քոչարյանը հավասար չեն»: Ինչո՞ւ։ «Շատ պարզ պատճառով. Արսեն Բաբայանն Արսեն Բաբայանն է, Ռոբերտ Քոչարյանը` Ռոբերտ Քոչարյանը»: Շատ սպառիչ բացատրություն էր։ Քոչարյանը նախագահի ինստիտուտ է ներկայացնում, Ղարաբաղի առաջին նախագահն է։ «Ես Ձեր հարցին պատասխանեցի` չեմ պատրաստվում երաշխավորագիր ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի համար։ Արսեն Բաբայանի մասով շատ հստակ էր՝ ես այդ մարդուն ճանաչում եմ, վստահ եմ իր վրա եւ տվել եմ երաշխավորություն, որ ինքը չի խուսափի ու ճնշում չի գործադրի այլ անձանց` գործով անցնող մարդկանց վրա։ Քոչարյանին չեմ ճանաչում, երբեք չեմ տա երաշխավորություն, երբեք չունեմ վստահություն, որ ինքը ճնշում չի գործադրի, ես իր ճնշման տարիները տեսել եմ, ոչ միայն տեսել եմ, այլեւ ապրել եմ»: