Փոփ-աստղի համերգները երկրաշարժ են առաջացրել․ BBC

Փոփ-աստղի համերգները երկրաշարժ են առաջացրել․ BBC

Ամերիկյան փոփ աստղ Թեյլոր Սվիֆթի՝ Սիեթլ քաղաքում ունեցած երկու խոշոր համերգներն առաջացրել են 2,3 մագնիտուդով երկրաշարժին համարժեք սեյսմիկ ակտիվություն։ 

Այդ մասին գրում է BBC-ն։

Մասնավորապես, տեղացի սեյսմոլոգ Ջեքի Կապլան-Աուերբախն այդ տվալները գրանցել է հուլիսի 22-ին և 23-ին՝ Lumen Field մարզադաշտում Սվիֆթի ունեցած ելույթների ժամանակ։

Գիտնականի խոսքով՝ մինի երկրաշարժի աղբյուր կարող են լինել կա՛մ Սվիֆթի պարող բազմահազար երկրպագուները, որոնցով լեփ-լեցուն է եղել մարզադաշտը, կա՛մ համերգի համար նախատեսված ձայնային համակարգը։ 

Նշվում է, որ երկու համերգների ընթացքում պարել է 144․000 երկրպագու։