Հրաձգություն Միացյալ Նահանգներում․ կա երեք զոհ

Հրաձգություն Միացյալ Նահանգներում․ կա երեք զոհ

Երեք մարդ է զոհվել, եւս երկուսը տեղափոխվել հիվանդանոց՝ տարբեր ծանրության հրազենային վնասվածքներով՝ Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգի Նորֆոլկ քաղաքում տեղի ունեցած հրաձգության ժամանակ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը։ Ըստ հաղորդման, զոհերը կանայք են։ Նրանք զոհվել են տեղում։ Վիրավորում ստացածները նույնպես կանայք են։ Կատավարվածը տեղի իրավապահները հակված են համարելու կենցաղային կոնֆլիկտ։ WAVY-TV տեղական հեռուստաընկերությունը մանրամասնել է, որ հրաձգության ենթադրյալ մեղավորը տղամարդ է, ով դեռ ձերբակալված չէ։