Չի եղել ՀԱՊԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի նիստ, որում չքննարկվեր Արցախի թեման

Չի եղել ՀԱՊԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի նիստ, որում չքննարկվեր Արցախի թեման

Երևան, Մոսկվա, Մինսկ, Բիշքել ձևաչափով այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

Խոսելով  կազմակերպության պատասխանատվության գոտում  առկա մարտահրավերների մասին՝ Սեմերիկովը հիշատակեց աֆղանա-տաջիկական սահմանի ու հայ-ադրբեջանական սահմաններում իրավիճակները որպես ամենաշատ քննարկված, դիտարկված և որպես «միջտարածաշրջանային անվտանգության ակտուալ հիմնախնդիրներ»։

«Կովկասյան ուղղությամբ դա, առաջին հերթին, լարածությունն է՝ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարագավորված չլինելով, ինչպես նաև այնպիսի ապակայունացնող մի խնդիր, ինչպիսի Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Վրաստանի տարածքի ռազմաքաղաքական նվաճումն է»,-ասաց Վալերի Սեմերիկովը։

Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոկանատարի՝ դիտարկվել են ՆԱՏՕ զորավարժությունների ավելացող քանակի եւ մասշտաբի վերաբերյալ հարցերը Բելառուսի եւ Ռուսաստանի սահմանների մոտ։

Նա ասաց, որ չի մտաբերում ՀԱՊԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի և ոչ մի նիստ, որում չքննարկվեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը՝ պատասխանելով հայ լրագրողների հարցին այն մասին, թե ՀԱՊԿ-ի կողմից ի՞նչ միջոցառումներ են ընդունվում մարտահրավերների կանխման առումով։

Մասնավորապես, այն մարտահրավերների, որոնք առկա են են եւ կարող են առաջանալ ղարաբաղյան հիմնախնդրի շրջանակում:

«Այսօրվա դրությամբ այդ հարցով ընդունվել է մի քանի հայտարարություն՝ ինչպես Հավաքական անվտանգության խորհրդի մակարդակով, այնպես էլ ԱԳ նախարարների մակարդակով»,-ավելացրեց Վալերի Սեմերիկովը։