Երբ են հանդիպելու Բայրամովն ու Լավրովը․պաշտոնական հայտարարություն Բաքվից

Երբ են հանդիպելու Բայրամովն ու Լավրովը․պաշտոնական հայտարարություն Բաքվից

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը հայտարարել է ռուսական ТАСС լրատվական գործակալության հետ զրույցում, որ դեռեւս կոնկրետ ամսաթիվ չկա պայմանավորված՝ կապված իր եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ առաջիկայում ունենալիք հանդիպման հետ։ Սակայն, իր՝ որպես Ադրբեջանի ԱԳ նախարարի այցը Մոսկվա, բացառված չէ։ Բայրամովը հավելել է, որ մշտապես Մոսկվայի հետ շփումները պահպանվում են, եւ հանդիպումներն էլ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով պարբերական բնույթ են կրում, քանի որ երկկողմ օրակարգը բավական հագեցած է։