Որ նույն թիմից ենք, չի նշանակում, որ ամեն ինչի հետ համաձայն են. Բաբկեն Թունյան

Որ նույն թիմից ենք, չի նշանակում, որ ամեն ինչի հետ համաձայն են. Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի համար այնքան էլ ընդունելի չէ գրավատների վրա պետտուրքի ավելացումը 60 անգամ (100 հազար դրամից դառնում է 6 մլն դրամ): Նա համարում է, որ գրավատների վրա իսկապես մեծ հարկային բեռ է ավելանում:

Նշենք, որ մեծ չափով ավելանում է նաև փոխանակման կետերի պետտուրքը, և երեկ այդ կապակցությամբ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Hraparak.am-ի հարցին՝ իրենք տեղյակ եղե՞լ են, որ կառավարությունը նման փոփոխություն է նախաձեռնում, Թունյանն ասաց՝ էնպես չի, որ նրանք կառավարություն են, իրենք՝ Ազգային ժողով, ու նույն թիմն են, ուրեմն համաձայն են ամեն ինչի հետ:

Թունյանը չբացառեց, որ Հարկային օրենսգրքի փոփոխություններն այս տեսքով հնարավոր է չընդունի խորհրդարանը՝ դեռ պետք է համոզի կառավարությունը իր փաստարկների մեջ:

Մանրամասն՝ տեսանյութում: