Արսեն Բաբայանին բերման են ենթարկել

Արսեն Բաբայանին բերման են ենթարկել

Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանին բերման են ենթարկել։ Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց Բաբայանը։

«Ես սիրով բերման ենթարկվեցի ոստիկանության բաժին, չանհանգստանաք, ամեն բան կարգին է»։ Բաբայանն այստեղ էր գտնվում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին աջակցելու համար:

Ավելի վաղ Ոստիկանությունը բերման ենթարկեց ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա անող Ռուբեն Մելիքյանին։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց դեռ շարունակվում է իրավապաշտպանների ակցիան։

Հիշեցնենք, որ Մելիքյանը միայնակ ակցիա էր իրականացնում Ազգային ժողովի մոտ՝ պահանջելով քաղաքացիներին վերադարձնել խաղաղ հավաքներ անելու իրավունքը, որից զրկված են՝ կապված արտակարգ դրության հետ: