Կոսովոյում իրավիճակն էլի սրվել է․ ի՞նչ է ձեռնարկում Սերբիան

Կոսովոյում իրավիճակն էլի սրվել է․ ի՞նչ է ձեռնարկում Սերբիան

Կիրակի՝ դեկտեմբերի 25-ի երեկոյան, Կոսովոյի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակվել են Կոսովոյի հյուսիսում բարիկադների վրա գտնվող սերբերի վրա, հաղորդում են սերբական լրատվամիջոցները։

Դեպքից հետո Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խորհրդակցություններ է անցկացրել վարչապետ Անա Բռնաբիչի և երկրի զինված ուժերի հրամանատարության հետ։

Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլան Մոյսիլովիչը հայտարարել է, որ իրավիճակը Կոսովոյի հյուսիսում բարդ է և պահանջում է. Սերբական բանակի առկայությունը վարչական գծի երկայնքով։