ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ուկրաինային՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցում

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ուկրաինային՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցում

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել օգնել Կիեւին՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ձեռք բերման պայմանագրի կնքման հարցում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդման, Ուկրաինայի եւ ԱՄՆ Առողջապահության նախարարներ Մաքսիմ Ստեպանովն ու Ալեքս Ազարը քննարկել են այս հարցը նոյեմբերի 17-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Ազարը ասել է, որ այն, որ Կիեւը պետք է ստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, առաջնահերթ կարեւորության հարց է ԱՄՆ համար եւ խոստացել է աջակցել, որպեսզի Կիեւը ստանա Moderna, Johnson & Johnson, Pfizer եւ Novavax ընկերությունների կողմից ստացված պատվաստանյութերից։