Ծնվել է Տիմատիի երկրորդ երեխան. ռեփերը նրան անվանակոչել է իր մահացած ընկերոջ հիշատակին

Ծնվել է Տիմատիի երկրորդ երեխան. ռեփերը նրան անվանակոչել է իր մահացած ընկերոջ հիշատակին

Ռեփեր Տիմատին երկրորդ անգամ հայր է դարձել։ Այս մասին նա հայտնել է՝ Ինստագրամի իր էջում հրապարակելով նորածին որդու հետ առաջին լուսանկարները։

Ռեփերը որդուն տվել է Ռատմիր անունը՝ ի հիշատակ մտերիմ ընկերոջ՝ Ռատմիր Շիշկովի, որը մահացել էր ավտովթարից։

Նա նաև նշել է, որ տղան այսօր՝ հոկտեմբերի 16-ին է լույս աշխարհ եկել։