Նախագահի դուստրը կարող է դառնալ բանկի նախագահ

Նախագահի դուստրը կարող է դառնալ բանկի նախագահ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը կարող է դառնալ Համաշխարհային բանկի ղեկավար։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Նշենք, որ այս տարվա փետրվարի մեկից Համաշխարհային բանկի ներկայիս նախագահ Ջիմ Յեն Կիմը մեկնում է թոշակի եւ նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է Քրիստալինա Գեորգիեւան։ Մինչեւ փետրվարի կեսեր նախատեսվում է լուծել նոր նախագահի թեկնածուների առաջադրման հարցը, իսկ մինչեւ ապրիլի կեսեր կազմակերպել նախագահի ընտրությունները, որով ապրիլի կեսերին արդեն Համաշխարհային բանկը ունենա իր լիարժեք ղեկավարը։ Ըստ շրջանառվող լուրերի, Համաշխարհային բանկի նախագահի պաշտոնի համար իրենց թեկնածություններն առաջադրելու են ԱՄՆ նախկին դիվանագետ Նիկկի Հեյլին եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը։ Թեկնածուների շարքում է նաեւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Մարկ Գրինը։