Շատ դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից | «Հրապարակի էջերում» 19.11.2019

«Իմ քայլի» ու «Լուսավոր Հայաստանի» միջեւ նոր «սագա» է հասունանում. ԼՀԿ-ում շատ դժգոհ են Փաշինյանի «անշնորհակալ, չգնահատող» կեցվածքից, մանավանդ, որ ամենակարեւոր պահերին ԼՀ-ն կանգնում է իր կողքը, երբեմն անգամ՝ իր հեղինակության հաշվին, սակայն Փաշինյանը դույզն-ինչ քննադատություն անկարող է ընդունել։ «Եթե բյուջեն կազմվել է օրենքի, համամասնությունների ֆիսկալ խախտումով, չասեի՞նք»,- հարցրեց մեր զրուցակից ԼՀԿ-ականը: Դա՞ է Փաշինյանին վիրավորել։ «Այո եւ ոչ միայն։ Նաեւ այն, որ իրեն կոշտ քննադատել է իր կաբինետում աշխատած նախարարը, ու այն ժամանակ, երբ Հայաստանում չէ Էդմոն Մարուքյանը, վեր է կենում, նման պոպուլիստական հայտարարություններ է անում, թե ԼՀ-ն թող կանգնի, ուղիղ ասի` դե՞մ է աշխատավարձերի ու թոշակների բարձրացմանը, տերմինախեղդ չանի եւ այլն»:

Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»։