Հայկ Այվազյանի համար «ինչ-որ չափով անակնկալ էր» վարչապետի որոշումը

Հայկ Այվազյանի համար «ինչ-որ չափով անակնկալ էր» վարչապետի որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով այսօր Հայկ Այվազյանին ազատել տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնից»: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Ասոյանը նշանակվել է տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։ Նշենք, որ Հայկ Այվազյանը ազգային հերոս Վիտյա Այվազյանի որդին է։

Hraparak.am-ը կապ հաստատեց Հայկ Այվազյանի հետ՝ հասկանալու, թե որն է իր ազատման պատճառը, բայց նա չմեկնաբանեց՝ խնդրելով այդ հարցով դիմել որոշում կայացնողին։

«Ես չեմ կարող մեկնաբանել, իմ ոոշումը չի, ես ո՞նց մեկնաբանեմ։ Որոշողը թող մեկնաբանի»,-ասաց նա։

-Բայց առիթ կամ պատճառ տեսնո՞ւմ եք նման որոշման, ինչ-որ խնդի՞ր կար, որ վարչապետը նման որոշում կայացրեց։

-Ինձ ոչ ոք ոչ մի բան չի տեղեկացրել։ էս պահին էլ, ճիշտն ասած, չէի ուզենա ոչ մի բան ասեի, հետագայում կխոսենք էդ մասին։

-Այդուհանդերձ անակնկա՞լ էր Ձեզ համար վարչապետի այս որոշումը։

-Ինչ-որ չափով՝ այո։

-Այս ընթացքում որևէ դժգոհություն եղե՞լ է Ձեր աշխատանքից։

-Չէ, ինձ նման բան հայտնի չի։