Վահագն Վերմիշյանը 510 օր է, ինչ կալանքի տակ է

Վահագն Վերմիշյանը 510 օր է, ինչ կալանքի տակ է

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը այն քչերից է, որը այս իշխանության օրոք ձերբակալվեց, ապա կալանավորվեց եւ մինչեւ այժմ գտնվում է կալանքի տակ։

Նրա փաստաբանները տեղեկացնում են՝ նա 510 օր էմ ինչ գտնվում է ապօրինի կալանքի տակ գտնվող, Վերմիշյանին համարում են քաղբանտարկյալ։

Պաշտպանները բարձրաձայնում են նաեւ նրա առողջական խնդիրների մասին, սակայն տարբեր ատյաններում շարունակում  են նախկին պաշտոնյային թողնել կալանավորված։

Հիշեցնենք, որ  Վերմիշյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու և խարդախություն կատարելու մեջ։