«Հրապարակ». Արցախի նախկին նախագահները խանգարում էին Նիկոլ Փաշինյանին

«Հրապարակ». Արցախի նախկին նախագահները խանգարում էին Նիկոլ Փաշինյանին

Նախօրեին հայտնի դարձավ, որ Բաքուն 4 ամսով կալանավորել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին եւ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները երեք բարձրաստիճան անձանց ապօրինաբար առեւանգել էին Արցախից եւ տեղափոխել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։

Իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում շշուկով իրար են փոխանցում, որ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի ձերբակալությունն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, որ նրանք չգան Հայաստան եւ իր դեմ պայքարը չառաջնորդեն:

Մոտավորապես՝ այն մոտիվացիայով, որ ինձ մի 6 ամիս ժամանակ է պետք՝ ձեր պահանջները կատարելու համար, իսկ արցախցի նախագահները կարող են խանգարել դրան: