Վաղը երկրով մեկ սուգ է. իսկ ապագան անորոշ է՝ պայթյունավտանգ. Բեյրութի մեր հայրենակից

Վաղը երկրով մեկ սուգ է. իսկ ապագան անորոշ է՝ պայթյունավտանգ. Բեյրութի մեր հայրենակից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  այսօր հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ուժգին պայթյունը վնասել է նավահանգստից կիլոմետրերով հեռու շենքերն ու բնակարանները։

Նավահանգստին մոտ է հայաբնակ Բուրջ Համուդ թաղամասը, որտեղ եւս մեծ ավերածություններ են եղել։ Անջատվել է էլեկտրականությունը։ Վնասվել են նաեւ հայկական հաստատությունները։

Կան տեղեկություններ, որ պայթյունը որոտացել է պայթուցիկների պահեստում։ Պաշտոնապես զոհվել է տաս մարդ, սակայն զոհերի թիվն ավելին է, քանի որ փլուզված տներում զոհվածների իրական քանակը դեռ հայտնի չէ: «Վաղը երկրով մեկ սուգ է հայտարարվել: Բայց ապագան անորոշ է՝ պայթյունավտանգ: Երկրում ապրողները չգիտեն՝ վաղն իրենց ինչ է սպասվում»,- ասաց Բեյրութում ապրող մեր հայրենակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ վնասվել է նաև ՀՀ դեսպանության  շենքը, նախնական տվյալների համաձայն՝ ազգութամբ հայ երկու քաղաքացի է մահացել: