Թույլատրել են 5-11 տարեկան երեխաների պատվաստումը Pfizer-ի պատվաստանյութով

Թույլատրել են 5-11 տարեկան երեխաների պատվաստումը  Pfizer-ի պատվաստանյութով

Սաուդյան Արաբիայի իշխծանությունները հավանություն են տվել նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ նախատեսված, ամերիկյան Pfizer եւ գերմանական BioNTech ընկերությունների կողմից արտադրած պատվաստանյութով 5-11 տարեկան երեխաների պատվաստումը։ Սաուդական իշխանությունները հայտարարել են, որ պրեպարատն համապատասխանում է նորմատիվային պահանջներին, արդյունավետ է եւ անվտանգ։

Նշենք, որ սաուդական միապետությունում պատվաստման գործընթացը սկսվել է դեկտեմբերին։ Այն հայտարարվել է անվճար եւ կամավոր։ Պատվաստվել կարող են ինչպես սաուդական միապետության հպատակները, այնպես էլ օտարերկրացի քաղաքացի հանդիսացող ռեզիդենտները։