Ալեքսանդր Լապշինն «Արցախբանկում» քարտային հաշիվ է բացել

Ալեքսանդր Լապշինն «Արցախբանկում» քարտային հաշիվ է բացել

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով հաղթել էր դատավարությունը ՄԻԵԴ-ում, որով Ադրբեջանը պարտավոր է վճարել 30 հազար եվրո, նաեւ քարտային հաշիվ է բացել «Արցախբանկում»՝ այս առնչությամբ հրապարակելով գրառում իր ֆեյսբուքյան էջում։ Հաշվում պահվելու է այդ 30 հազար եվրոն, ըստ բլոգերի։

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մեղավոր է ճանաչել բլոգեր Լապշինի հանդեպ Բաքվի բանտում մահափորձ իրականացնելու մեջ։ ՄԻԵԴ վճիռը հրապարակվել է մայիսի 20-ին։ Դատարանը նաեւ պարտավորեցրել է Ադրբեջանին վճարել 30 հազար եվրո տուգանք։

Հիշեցնենք, որ 2016 թվականին Բաքվի միջնորդությամբ, Լապշինը ձերբակալվել էր Մինսկում եւ երկու ամիս անց արտահանձվել Բաքվին։ 2017 թվականի հուլիսին Բաքվի դատարանը մեղավոր էր ճանաչել Լապշինին «անօրինական կերպով ԼՂ մուտք գործելու» համար։

Նա  դատապարտվել էր երեք տարվա բանտարկության։ Բաքվի բանտում Լապշինն անցկացրել էր յոթ ամիս։ Նրա համար միջնորդել էին՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իսրայելը, ԵՄ-ն։ Նրան բանտում խոշտանգել են, արգելել գրել եւ կարդալ, միայն Ղուրան տվել, թեեւ Լապշինը հավաստիացնում է, որ հուդայական կրոնին է պատկանում։