Արայիկ Հարությունյանի բակը ոստիկանական ուժեղ հսկողության տակ է

Արայիկ Հարությունյանի բակը ոստիկանական ուժեղ հսկողության տակ է

Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծիծաղելի ես պրն. նախարար

Ինչ մեղքս թաքցնեմ, այնպես է ստացվել, որ ես և Արայիկ Հարությունյանը ապրում ենք նույն տարածքում։
Քիչ առաջ տանից դուրս եկա և ճանապարհին ինչ տեսնեմ
Արայիկ Հարությունյանենց բակը հսկում էին այնքան ոստիկաններ, ինչքան անհրաժեշտ է օրինակ ամբողջ քաղաքում նորմալ կարանտին վերահսկելու համար։
Բան չեմ ասում, հասկանում եմ` կրկին այդ չարաբաստիկ վախն է խոսում։
Լավ, իչքան շատ պետք է լինի այդ վախի չափաբաժինը, որ անգամ տանը պաշտպանվես տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ոստիկանների մեջքի ետևում։

#Ամոթ
#Պահանջատեր_դիմորդ»։