Զոհվածի հայրը ազատ կարձակվի

Զոհվածի հայրը ազատ կարձակվի

Երևանի  ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ-1 նստավայրում ընթանում է զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի գործով առաջին դատական նիստը։ Գործը վերաբերում է Եռաբլուրում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ բռնության դեպքին, երբ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Արշակյանը անկախությանը օրը գնացել էին Եռաբլուր:

Զոհված զինծառայողների ծնողների ու ՔՊ-ականների միջև վիճաբանություն էր տեղի ունեցել, Հովիկ Աղազարյանին հարվածել էին: Աղազարյանին ենթադրաբար հարվածելու համար Արմեն Գալստյանը կալանավորված է մինչ այժմ: Նիստը նախագահող դատավոր Անի Մարտիրոսյանը լսելով դատախազությանը եւ պաշտպանական կողմին, որոշում կայացրեց չերկարաձգել զոհվածի հոր կալանքի ժամկետը, նա ազատ կարձակվի ամսի 21-ին: Նիստը հետաձգվեց, քանի որ Հովիկ Աղազարյանը` տուժողը, չէր ներկայացել նիստին:

Մանրամասն՝ տեսանյութում