Ռոնալդուն պարզաբանել է, թե ինչու է հայհոյել մարզիչին ու փախել մարզադաշտից

Ռոնալդուն պարզաբանել է, թե ինչու է հայհոյել մարզիչին ու փախել մարզադաշտից

«Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պարզաբանել է, թե ինչու է վիրավորել մարզչին ու դուրս փախել մարզադաշտից եւ առհասարակ, ինչու է վերջին շրջանում դրսեւորել չափազանց հուզական վարք։ Այս մասին հայտնում է «A Bola»-ն։ Նա ասել է, որ ինքը միշտ փորձել է օգնել «Յուվենտուսին» ու պատրաստ չի եղել, որ իրեն փոխարինեն դաշտում։ Խաղացել է նույնիսկ վնասվածք ունենալով։ Բացի այդ, վերջին երեք շաբաթներին նա ամբողջովին պատրաստ չի եղել, սակայն ինքնազոհողության է գնացել հանուն թիմի։ Նշենք, որ նա բավական նյարդային կերպով է արձագանքել այն հարցին, թե ինչպես է իրեն զգում, հայտարարելով, որ ամեն բան լավ է իր հետ ու թող մեկ ուրիշից հարցազրույց վերցնեն։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 10-ին նրան փոխարինել էին Դիբալայով «Միալնի» հետ խաղի 54-րդ րոպեին, որի ընթացքում նա հայհոյել էր գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիին։ Նոյեմբերի յոթին էլ «Լոկոմոտիվի» հետ հանդիպման ժամանակ էին նրան փոխարինել ու նա կատաղած հեռացել էր դաշտից։ Սարին իր հերթին ասել էր, որ պորտուգալացի մարզիկն ունի ծնկի վնասվածք։