Աստղագուշակ նոյեմբերի 19-ի համար

Աստղագուշակ նոյեմբերի 19-ի համար

Խոյ․ Օրվա ընթացքում զերծ մնացեք պաթոսին։ Խորհուրդ չի տրվում որեւէ մեկին պատմել սեփական նվաճումների մասին, լինեն դրանք գործնական թե անձնական կյանքին վերաբերող։ Նույնկերպ նաեւ զերծ մնացեք թանկարժեք գնումների եւ պլանների մասին խոսելուց։

Ցուլ․ Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կլինի հագեցած սենսացիոն իրադարձություններով։ Չեն բացառվում որ այսօր ձեզ կայցելեն մարդիկ, որոնց հետ կնախընտրեիք միայն հեռահար կապ պահպանել։ Խուսափեք նման հանդիպումներից, եթե կա այդպիսի հնարավորություն։

Երկվորյակներ․ Խորհուրդ է տրվում ամեն կերպ պայքարել անձի երկվության դեմ, որին կբախվեք այսօր։ Մի թույլ տվեք, որպեսզի ձեր անձի մութ կողմը սկսի իշխել ողջամիտ կողմին։ Խուսափեք ազարտային խաղերից, էքստրեմալ արարքներից, ալկոհոլից։

Խեցգետին․ Չեն բացառվում խնդիրները ֆինանսական եւ մասնագիտական հարցերում։ Ստանալիք եկամուտը կլինի շատ ավելի քիչ, քան ակնկալում էիք։ Չեն բացառվում վեճերը ղեկավարների հետ։ Եթե նոր եք նոր բնակարան տեղափոխվել, սկսեք շփվել նոր հարեւանների հետ։

Առյուծ․ Օրն այսօր ձեզ համար կլինի գերզգացական։ Ամեն բան շատ մոտ կընդունեք սրտին։ Արդյունքում հնարավոր է նյարդային պոռթկում ունենաք։ Չի բացառվում որ արյան ճնշման կամ սրտի աշխատանքի հետ կապված խնդիրներ ունենաք։

Կույս․ Օրը ձեզ համար ամենայն հավանականությամբ կանցնի առանց տհաճ անակնկալների։ Կա հնարավորություն ինչ որ մարդկանց նեղ խմբի ուշադրությանն արժանանալ։ Հնարավոր է որ մասնակցեք ինչ որ բոհեմական միջոցառման։ Այսօր երեւակայությունը ազատ թողնելու ժամանակն է։

Կշեռք․ Ինչ որ նեղ խնդիրների լուծմամբ եք այսօր զբաղվելու օրվա մեծ մասը, լինեն նեղ մասնագիտական կամ նեղ անձնական ոլորտի։ Հնարավոր է այցելեք հիվանդանոցում գտնվող ազգականների։ Եթե տանն ունեք ընտանի կենդանի, հնարավոր է, որ զբաղվեք նաեւ նրանով։

Կարիճ․ Այսօր այս նշանի ներկայացուցիչներից շատերի մոտ ընդգծված բարձր է ալտրուիզմը։ Չի բացառվում, որ ի հայտ կգա ցանկություն օգնել նրանց, որոնք ոչ վաղ անցյալում ձեզ տհաճություններ են պատճառել։ Այսօր խորհուրդ է տրվում հետեւել մարսողությանը։ Օգտակար է սնվել օրվա սննդակարգային գրաֆիկին համապատասխան։

Աղեղնավոր․ Եթե նույնիսկ օրը անհարկի անհանգստություն պատճառի ձեզ, մի տխրեք։ Ցանկացած տհաճություն ի վերջո անցողիկ է։ Ավելի շուտ կանցնեն, եթե օգտվեք ճիշտ կապերից ու դիմեք օգնության մտերիմներին։

Այծեղջյուր․ Այսօր կարող եք լիուլի օգտվել բարեկամների ու գործընկերների փորձառությունից։ Պահպանեք ձեր յուրօրինակությունը արտաքինի եւ ոճի հարցերում։ Այս դեպքում մի քանի օգտակար ծանոթություններ ձեռք կբերեք։ Նրանք, ովքեր սիրո փնտրտուքների մեջ են, կհանդիպեն գործնականում իդեալական երկրորդ կեսին։

Ջրհոս․ Օրը կանցնի բավական թեթեւ ու աննկատ։ Այն ամենը, որ դուք համարում եք առաջնահերթ լուծելիք խնդիր, այսօր կկարողանաք լուծել եւ բավական արագ կերպով։ Պահպանեք սննդակարգը։ Օրվա վերջում կարող եք գնալ մարզասրահ։

Ձկներ․ Օրը կարող է ոչ վատ արդյունքներ ապահովել նշանի ներկայացուցիչների համար՝ հատկապես մասնագիտական հարցերում։ Կարեւոր է, որ չշեղվեք այլոց խնդիրների լուծմամբ ու զբաղվեք ձեր գործերով միայն։ Օգտակար կլինի թիմային աշխատանքը։ Երեկոն կարող եք անցկացնել որեւէ սրճարանում՝ հարազատների հետ սուրճ խմելով։