Թավադյանի նիստը՝ վաղը ժամը 17.00-ին

Թավադյանի նիստը՝ վաղը ժամը 17.00-ին

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին դատական նիստը  նշանակված է վաղը ժամը 17.00-ին՝ Նոր նորքի դատարանում։ Նրա պաշտպան Նարեկ Ալոյանը Hraparak.am-ին հայտնեց, որ նիստը պետք է տեղի ունենար այսօր գիշերը , սակայն իր խնդրանքով հետաձգվել է։  Հարցին, թե ո՞րն է դատը հետաձգելու իր պատճառաբանությունը, փաստաբան ասաց՝ նյութերին ծանոթանալու համար, քանի որ փաթեթը ծավալուն է։ Նաև որոշ հայեցողական փաստաթղթեր դեռ պետք է թարգմանվեն։

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարին այսօր հարցաքննվել է և քրեական գործի շրջանակում տուժող ճանաչվել:Օրեր առաջ Վարդգես Գասպարին դիմել էր ոստիկանություն և հաղորդում ներկայացրել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ շշով հարվածել են իր գլխին։