Ալիևն այցելել է Լաչին․ ի՞նչ է հայտնի

Ալիևն այցելել է Լաչին․ ի՞նչ է հայտնի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Լաչինի (հայկական անվանումը՝ Բերձոր-խմբ․) և Գուբաթլիի շրջաններ։
Նա մասնակցել է երկու շրջաններում բնակելի թաղամասի հիմնադրման, ինչպես նաև վարչական շենքի, միջնակարգ դպրոցի, կենտրոնական հիվանդանոցի հիմնարկեքի արարողություններին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից փակել է Լաչինի միջանցքը՝ բնապահպանական կեղծ պատվրակով։

Իսկ այս տարվա ապրիլի 23-ին, Բաքուն ապօրինաբար սահմանային անցակետ է դրել Հակարիի կամրջի մոտ։
Երկու դեպքում էլ, ալիևյան բռնապետական ռեժիմն անտեսում է միջազգային հանրության դատապարտող կոչերը։